Դասընթացներ

Կիսվել

«Education Center»  ուսումնական կենտրոնը կազմակերպում է օնլայն դասընթացներ SKYPE-ով:

 

Օնլայն դասընթացներ կազմակերպվում են համակարգչային, հաշվապահական, օտար լեզուների, սեղանի դիզայն և ֆուրշեթ, ֆրուտոպիա, քաղցր կոնֆետային ծաղկեփնջեր, ֆլորիստիկա, հարսանյաց մոմերի, զամբյուղների, տարոսիկների և այլ աքսեսուարների պատրաստում և ձևավորում առարկաներից: Այս դասընթացներն իդեալական են այն մարդկանց համար, ովքեր բավարար ժամանակ չունենալու կամ այլ պատճառներով դասերին հաճախել չեն կարող: Այս դեպքում դասաժամերը Դուք ինքներդ եք որոշում: 90 րոպե տևողությամբ ինտենսիվ և կենտրոնացված դասընթացը լիովին կհամապատասխանի Ձեր օրակարգին: Դուք ժամանակ չեք ծախսում դասերին հաճախելու համար, պարզապես պատասխանում եք զանգին և սկսում գիտելիքները բարելավելու այս արդյունավետ դասընթացը: Ձեզ տրամադրվող բոլոր նյութերը մշակված են մեր հմուտ մասնագետների կողմից` օնլայն դասընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Դրանք ներառում են քերականական, բառապաշարային և հնչյունաբանական նյութեր: Օգտագործում ենք նաև Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների ուսումնական ձեռնարկները, ինչպես նաև Մակմիլլանի հրատարակությունները: